ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Եղիսաբեթ II թագուհու դեմքով Բարբի տիկնիկները սպառվել են 3 վայրկյանում
Սահմանափակ քանակությամբ Barbie տիկնիկները, որոնք պատրաստված են հատուկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի առթիվ, սպառվել են երեք վայրկյանում:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է Guardian հանդեսը։
Տիկնիկները վաճառվել են 95 ֆունտ ստեռլինգով, իսկ eBay-ում վաճառողների մեծ մասը հույս ունի վաճառել պահանջված կոլեկցիոն նմուշը առնվազն կրկնակի գնով:
Տիկնիկը դարձել է բրիտանական թագուհու գահակալության պլատինե տարեդարձի տոնակատարության վերջին հուշանվերներից մեկը:
Տիկնիկ արտադրող Mattel ընկերություից հաստատել են, որ սահմանափակ հավաքածուն արդեն սպառվել է Մեծ Բրիտանիայում, սակայն ակնարկել են, որ ապրանքի նոր խմբաքանակ կարող է արտադրվել: