ՆորություններՍպորտ

«Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց 10 հոգով մնացած «Վենեցիայի» հետ

Ա Սերիայի 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վենեցիայի» հետ։

Արդեն առաջին րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Դավիդ Օկերեկեն։ 32-րդ րոպեին «Վենեցիայի» կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Սոֆիան Կիյինեն։

76-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց փոխարինման մտած Էլդոր Շոմուրոդովը։ Վնասվածքի պատճառով հանդիպմանը հայտավորված չէր «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ժոզե Մոուրինյոյի սաները վաստակեցին 60 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Վենեցիան» 26 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։

Back to top button