Նորություններ

Ռոզա Լինի ելույթը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում

Իտալիայի Թուրին քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 21-ամյա Ռոզա Լինը՝ Վանաձորից: Մեր ներկայացուցիչն ավարտեց իր ելույթը: Ռոզան իր Snap երգը կատարեց 8-րդ համարի ներքո: Այս պահին ելույթ են ունենում մրցույթին մասնակցող մյուս երկրների պատվիրակները:

Եզրափակիչ փուլում հաթողի տիտղոսի համար պայքարում է 25 երկիր: «Եվրատեսիլ»-ի բեմում ելույթ է ունենալու եւս մեկ հայ արտիստ՝ Ստեֆան Հայրապետյանը, որը մրցույթում ներկայացնում է Էստոնիան եւ հանդես է գալու վերջինը՝ 25-րդ համարի ներքո:

Back to top button