ՆորություններՍպորտ

Լիվերպուլը 11-մետրանոցներով հաղթեց Չելսիին ու դարձավ Անգլիայի գավաթակիր

Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտում երկրի գավաթն էին վիճարկում «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Խաղի հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ թիմերը ևս չկարողացան հաջողության հասնել։

Հաղթողը պարզ դարձավ 11-մետրանոց հարվածաշարով, որն ավելի դիպուկ իրացրին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները (6-5)՝ նվաճելով Անգլիայի գավաթը։

Որոշիչ 11-մետրանոցն իրացրեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը։ «Չելսիից» անվրեպ իրացրին Սեզար Ասպիլիկուետան և Մեյսոն Մաունթը, որի գնդակը հետ մղեց Ալիսոն Բեկերը։ Սադիո Մանեի իրացրած 11-մետրանոցն էլ հետ մղեց Մենդին։

armsport.am

Back to top button