ՄիջազգայինՆորություններ

Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահյանը ԱՄԷ-ի նոր նախագահն է

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնը ստանձնել է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանը՝ նախօրեին մահացած շեյխ Խալիֆա բին Զայիդ Ալ Նահյանի կրտսեր եղբայրը, հայտնում է Al Jazeera-ն։

Մուհամմադ բին Զայիդը 2014 թվականից դե ֆակտո կառավարում էր ԱՄԷ-ում և Աբու Դաբիում՝ Խալիֆա բին Զայիդի կաթվածից հետո:

Մուհամմադ բին Զայիդը ԱՄԷ-ի հիմնադիր և առաջին նախագահ Զայիդ Ալ Նահյանի երրորդ որդին է։ Նա 61 տարեկան է։

Խալիֆա բին Զայիդ Ալ Նահյանը մահացել էր ուրբաթ օրը 73 տարեկան հասակում։ ԱՄԷ-ում 40-օրյա սուգ է հայտարարվել։

Back to top button
Close