Նորություններ

Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ

Այսօր՝ մայիսի 14–ին տեղի ունեցան Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները։

Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, ով 2004 թվականից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Հայաստանի շախմատային ֆեդերացիան ստեղծվել է 1927 թվականին։ Հայաստանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամ է 1992 թվականից: Հենց այդ տարվանից սկսվում են երկրի շախմատիստների խոշորագույն հաջողությունները միջազգային ասպարեզում:

1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984-ից կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: 1971 թվականին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը: 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան, որն այժմ ունի 55 մասնաճյուղ: Երևանի բոլոր համայնքներում գործում են շախմատի մասնագիտացված դպրոցներ: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը ընդգրկված է ծրագրային առարկաների շարքում:

armsport.am

Back to top button
Close