Նորություններ

Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներ

Այսօր` մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տոլիկ Դ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 69-ամյա Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close