ՆորություններՍպորտ

Սարգիս Ադամյանը և Խավի Ալոնսոն կարող են համագործակցել միմյանց հետ

«Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խավի Ալոնսոն կարող է գլխավորել բելգիական «Բրյուգեն»։

Ալոնսոն 2019 թվականից գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը, սակայն վերջինիս գործող պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես տեղեկացնում է HLN-ը, Սարգիս Ադամյանի թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը կարող է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», իսկ այդ դեպքում «Բրյուգեն» գլխավորելու հիմնական թեկնածուն կլինի Ալոնսոն։

armsport.am

Back to top button
Close