ՄիջազգայինՆորություններ
Հարավային Օսիայում հայտնեցին Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեի օրը

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ը սահմանել է հանրապետության և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվեի օր։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է այսօր Հարավային Օսիայի ղեկավարի կայքում։
«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ անցկացնել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե [Ռուսաստանի Դաշնության հետ միավորման հարցով]: Հանրաքվեի անցկացման օր սահմանել 2022 թվականի հուլիսի 17-ը»,- ասվում է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։