ՄիջազգայինՆորություններ

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի նախկին կնոջ և նրա շրջապատից այլ անձանց նկատմամբ

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Օչերետնայայի և այլ անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Լոնդոնի, Կրեմլի ղեկավարի շրջապատից են։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ուրբաթ օրը բրիտանական կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի նախկին առաջին տիկնոջից բացի, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռոման Պուտինը, Իգոր Պուտինն ու Միխայիլ Պուտինը։

Պատժամիջոցների ցանկում են նաև «Գազֆոնդ» ոչ պետական ​​կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, SOGAZ-ի տնօրենների խորհրդի անդամ Միխայիլ Կլիշինը, «Գելենջիկ ծովային նավահանգիստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոլբինը և «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևան:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռոման Պուտինը ՌԴ նախագահի զարմիկի՝ Իգոր Պուտինի որդին է։

Back to top button
Close