ՄիջազգայինՆորություններ

Մահացել է ԱՄԷ-ի նախագահը

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բըն Զայեդ Ալ-Նահյանը 73 տարեկան հասակում, հաղորդում է էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը։

Նախագահական գրասենյակը հաղորդել է, որ նախագահի մահվան կապակցությամբ ուրբաթ օրվանից սկսած 40-օրյա համազգային պաշտոնական սուգ է հայտարարվել։

Հաղորդվել է նաև, որ ԱՄԷ-ում պետական և մասնավոր ոլորտի աշխատանքային գործունեությունը կդադարեցվի երեք օրով:

Back to top button