ՆորություններՔո ձայնը
«Պատահական չէ, որ հենց Ավետիքն է հայտնվել թիրախում». Ս. Դանիելյան

«Ավետիք Չալաբյանը եզակի անձնավորություն է, բարձր ինտելեկտուալ, բարոյական հատկանիշներով, ու, ամենակարևորը, մեզ մոտ հազվադեպ հանդիպող պետական մտածողությամբ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ավետիքը տարիներ շարունակ մեծ գործ է արել բանակի համար, իր ու իր ընկերների միջոցներով, որի մասին լայն հասարակությունը տեղյակ չէ:
Պատահական չէ, որ հենց Ավետիքն է հայտնվել թիրախում այդ հատկանիշներից զուրկ այսօրվա իշխող խմբավորման թիրախում: Սա վրեժ է նման տիպի մարդկանցից, որոնից ամենաշատն են նրանք խուսափում»,-գրել է քաղաքագետը: