Նորություններ

ՀՀ ԱԳ նախարարը նշել է Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ժամկետները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պետական ​​այցով Հայաստան այցելել տարեվերջին՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այժմ դետալներ են մշակվում, այդ թվում՝ հստակ ժամկետները, հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, իհարկե, մենք դեռ կհամաձայնեցնենք ժամկետները»,-ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Back to top button