Նորություններ

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Honda-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գոռ Ղ.-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Ղ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button