Ընդդիմադիր երիտասարդներին բերման ենթարկելու վերաբերյալ. Հայկ Մամիջանյանը՝ Գյումրիից

Մայիսի 8-ին ընդդիմության Գյումրիի հանրահավաքի օրը տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանին այսօր իր բնակարանից բերման են ենթարկել:
Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ Հենրիխ Դանիելյանի բնակարան մուտք են գործել մարդիկ, առանց տարբերանշանների, անհասկանալի համազգեստով անձինք՝ խուզարկություն կատարելու պատրվակով, ու նրան տարել անհայտ ուղղությամբ: Ըստ Մամիջանյանի՝ իրենք երկար ժամանակ տեղյակ չեն եղել, թե որտեղ է գտնվում Հենրիխը: Հետո պարզել են, որ նա գտնվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այսօր բերման են ենթարկվել նաև ՀՅԴ 3 անդամներ, ովքեր նույնպես մայիսի 8-ի միջադեպի մասնակից են եղել:
Հայկ Մամիջանյանը ներկայացրել է իր դիտարկումները միջադեպի և ընդդիմադիրներին բերման ենթարկելու վերաբերյալ:
«Հենրիխ Դանիելյանը ազատության մեջ է. շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին»։ Այս մասին ավելի ուշ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: