Նորություններ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մի շարք դեսպանների

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Back to top button