Ողբերգական դեպք Լոռու մարզում. մի քանի օր որպես անհայտ կորած, որոնվող տղամարդու դին հրշեջ-փրկարարները դուրս են բերել Փամբակ գետից

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ «Դավոյի օբյեկտի» մոտ, Փամբակ գետում դի է նկատվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները Փամբակ գետից հատուկ ճոպանների օգնությամբ դուրս բերեն դին:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և Լոռու մարզի պարեկային ծառայության գնդի պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն էր, ում մի քանի օր է, որպես անհայտ կորած ոստիկաններն ու նրա հարազատները որոնում էին: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժկական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: