ՆորություններՏնտեսական

Ապրիլին մոտ 100 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Վահան Քերոբյան

 Այս տարվա միայն ապրիլ ամսվա ընթացքում Հայաստան 96․938 զբոսաշրջիկ է այցելել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆբ-ի իր էջում հրապարակել է տվյալներ Հայաստանի ներգնա զբոսաշրջության մասին։
Նախարարը նաև համեմատության համար նախորդ տարիների նույն ժամանակահատվածի տվյալներն է ներկայացրել։
«Նախորդ տարիների տվյալները` 2021-ին` 41․881, 2020-ին` 0, 2019-ին` 137․597, 2018-ին` 133․205, 2017-ին` 116,485, 2016-ին` 93․079»,- նշված է գրառման մեջ։

Back to top button
Close