Region 5+ՆորություններՏնտեսական
Ո՞րն է մոլոկանների՝ լավ բերք ստանալու գաղտնիքը

Լոռու մարզի ամենացուրտ գոտում, ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա են գտնվում Լերմոնտովո, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքները։
3 գյուղերի ամբողջական երկարությունն ուղիղ գծով 8կմ է։ Կողք կողքի ապրող հայ և մոլոկան բնակչությունը նույն զբաղմունքն ունի, բայց մոլոկանների ստացած բերք ու բարիքի պահանջարկն ավելի մեծ է։
Այստեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ, թեև նախկինում որպես վարելահողեր օգտագործված տարածքների հիմնական մասն այժմ խոտհարքների է վերածվել։