ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սահմանագծում չի կարող արվել, քանի դեռ Ադրբեջանը զորքերը հետ չի քաշել Հայաստանի սուվերեն տարածքից»

«Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները չեն կարող մեկնարկել, քանի դեռ Ադրբեջանը զորքերը հետ չի քաշել Հայաստանի սուվերեն տարածքից»:

Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

«Մեր զինակից Ռուսաստանի պարտականությունն է, որ Ադրբեջանին պարտադրի վերադառնալ խորհրդային ժամանակ ստորագրված, իրենց կողմից վավերացված սահմաններ: Առանց դրա հնարավոր չէ սահմանագծումն անել»,-նշեց քարտեզագետը:

Back to top button
Close