Region 5+Նորություններ

Արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ գոնե հպանցիկ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին

Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը՝ դարձյալ Վիեննայում: Նրանց առաջին հանդիպումը 2022թ.-ի հունվարին էր՝ Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ մոտ մեկ ամիս անց՝ Վիեննայում։ Ինչի՞ մասին են բանակցում Ռուբինյանն ու Քըլըչը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մի կետ է բացահայտել։ Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, բայց թուրքական կողմը հապաղում է։ Արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ գոնե հպանցիկ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին, հայտնի չէ։ Իսկ հայ հանրությանը շարունակում է հուզել մի հարց․ երբևիցե Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը։

Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Սա այս շաբաթ երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերից մեկն է։

Հայտարարությունն ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ պաշտոնական այցից հետո, և հայ-թուրքական հարաբերությունների մասով այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Ու քանի որ հանրությանը լիարժեք պարզ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը, ցանկացած քայլ այս ուղղությամբ մտահոգությունների առիթ է տալիս։

Back to top button