Բժիշկը ներկայացրել է մակարոնեղենի անսպասելի օգուտները

Կոշտ ցորենի սորտերից պատրաստված մակարոնեղենը նվազեցնում է գլյուկոզայի կլանման արագությունը և կանխում արյան շաքարի մակարդակի բարձրացումը, հայտարարել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կոշտ ցորենով պատրաստված մակարոնեղենի մեջ առկա սնձանը (սպիտակուցային նյութ) դանդաղեցնում է սննդի մարսողությունը, երկար ժամանակ տալիս է հագեցվածության զգացում և դրանով իսկ նվազեցնում գլյուկոզայի մակարդակը։
«Սնձանը սպիտակուց է, որը դանդաղեցնում է արյան մեջ գլյուկոզայի արտանետումը: Ածխաջրերը երկար ժամանակ հագեցնում են օրգանիզմը և անգամ տրամադրություն բարձրացնում»,- ընդգծել է Գինզբուրգը։
Մասնագետը նշել է, որ նման մակարոնեղենն ավելի լավ է օգտագործել թեթևակի եփած վիճակում, շատ եփած (շրեշի աստիճանի) մթերքը կունենա բարձր գլիկեմիկ ինդեքս և կառաջացնի արյան շաքարի մակարդակի բարձրացում։