Նորություններ

Կարող է թվալ, թե ՀՀ-ն թույլ է, բայց մեր դիրքորոշումից է կախված տարածաշրջանի իրավիճակը

Կարող է թվալ, որ Հայաստանն այս պահին շատ թույլ է, սակայն մեր երկրի դիրքորոշումից է կախված, թե տարածաշրջանում ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կտիրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որն եկել էր Ազատության հրապարակ՝ այցելելու Արթուր Վանեցյանին:

«Ադրբեջանն առաջին հերթին պահանջում է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, ճի՞շտ է: Ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը պատրա՞ստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը հայտնի տեղերից՝ մայիսի 12-ից սկսած», — նշել է Այվազյանը:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի մասով նշաձողն իջեցնելու աղմկահարույց հայտարարության մասին, նախկին ԱԳ նախարարը նկատել է, որ իր պաշտոնավարման օրոք իրենք բանակցել են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am

Back to top button