Նորություններ

Ղարաբաղի հարցով խնդիրներ շատ են մնացել. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խնդիրներ շատ են մնացել։ Պուտինն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Ձեզ հետ համաձայն եմ, խնդիրներ շատ են մնացել։ Մենք ձեզ հետ անընդհատ կապի մեջ ենք՝ եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն 10 օր հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է։ Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։

«2021 թվականի մեր տվյալներով ապրանքաշրջանառության աճը եղել է 80 տոկոս։ Այս տարվա առաջին ամիսներին ևս 50 տոկոսով ավելացել է։ Դա  շատ լավ ցուցանիշ է այս ժամանակաշրջանում»,- եզրափակեց Պուտինը։

Back to top button