Նորություններ

14 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 14-ով և դարձել 422 784: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1995 մարդ (-13), կատարվել է 3 020 875 թեստավորում (+3332), առողջացել են վարակվածներից 410 485-ը (+27): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի ավելացել, այն 8 622։

Back to top button