ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչ-ինչ, բայց զվարճանալ ռուսները գիտեն

Մոսկվայի Կարմիր հրապարակը բաժանում է Կրեմլը, նախկին ցարական բերդը և այժմյան Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայրը` պատմական առևտրական հատվածից, որը հայտնի է որպես Կիտայգորոդ: Մոսկվայի փողոցների մեծ մասը սկիզբ են առնում այստեղից` բոլոր ուղղություններով: Կարմիր հրապարակը հաճախ անվանում են ամբողջ Ռուսաստանի մայրաքաղաքն ու սիրտը: Այն իր շրջակայքով հրաշալի է հատկապես երեկոյան ժամերին, երբ ավելի լուսավոր ու ավելի մարդաշատ է: