ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինային զենքով օգնելը հղի է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական առճակատման վտանգով

Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի և զինամթերքի շարունակական մատակարարումը հղի է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի զինված հակամարտությամբ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, Newsweek-ին ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Արևմտյան երկրներն ուղղակիորեն ներգրավված են ուկրաինական իրադարձություններին, քանի որ նրանք շարունակում են զենք և զինամթերք մատակարարել, ինչը հանգեցնում է հետագա արյունահեղության»,-ասել է դիվանագետը։

«Նրանք կարող են ԱՄՆ-ին և Ռուսաստանին ուղղակի ռազմական առճակատման ուղու վրա դնել»,- ընդգծել է նա։

Դեսպանը Արևմուտքի նման դիրքորոշումն անվանել է «սադրիչ», ուղղակի սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի տարածքով անցնող արևմտյան սպառազինության շարասյունները դառնում են «լեգիտիմ թիրախ ՌԴ զինված ուժերի համար»։

Միևնույն ժամանակ Անտոնովը կրկնել է, որ Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու և կենսական ենթակառուցվածքները պահպանելու համար։

Ըստ նրա՝ հարվածները հասցվում են բացառապես ռազմական թիրախներին՝ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ, իսկ Մոսկվան գործադրում է բոլոր ջանքերը բանակցությունների միջոցով Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։

Back to top button