ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Քնելու ընթացքում որ դիրքերն են վտանգավոր եւ ինչ հիվանդությունների դեպքում

Քնելու ընթացքում անհաջող դիրքը կարող է վնասակար լինել առողջությանը, հայտնել է բժիշկ-սոմնոլոգ, նյարդաբան Ելենա Ցարեւան։

«Խռմփացնող և շնչառության խանգարում ունեցող մարդկանց համար մեջքի վրա քնելը ցանկալի չէ, քանի որ այդ դիրքում ավելի հավանական է, որ ախտանիշները հաճախակի արտահայտվեն»,-մասնագետի խոսքերն է մեջբերում Vechernyaya Moskva-ն։

Ցարեւան հավելել է, որ կարելի է քնել ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, եթե մարդը սրտի հիվանդություն չունի։

Բժիշկը նաեւ նշել է, որ որովայնի վրա քնելը վնասակար է։ Այս դիրքը վտանգավոր է ողնաշարի և մկանների համար, քանի որ դրանք ձգվում են, գերլարվում եւ ցավի զգացում առաջացնում, ընդգծել է Ցարևան։

Իսկ բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կալինկինը խորհուրդ է տվել առավոտյան արթնանալ ոչ թե զարթուցիչով, այլ բնական ճանապարհով։ Բացի այդ, Կալինկինը հիշեցրել է, որ քնի միջին տեւողությունը 7-9 ժամ է։

Նա խորհուրդ է տվել քնելուց առաջ խուսափել ծխելուց, ալկոհոլից և կոֆեին պարունակող մթերքներից:

Back to top button
Close