Ferrari-ն և Lamborghini-ն դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

Իտալական Ferrari և Lamborghini ավտոարտադրողները կդադարեցնեն աշխատանքը ռուսաստանյան շուկայում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, ասվում է ընկերությունների կայքերում հրապարակված հայտարարություններում։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը` Ferrari-ն որոշում է կայացրել մինչև հետագա ծանուցումը դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը ռուսաստանյան շուկայում: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և միշտ կհետևենք բոլոր կանոններին, կանոնակարգերին և պատժամիջոցներին», — ասվում է Ferrari-ի հայտարարության մեջ: .
Իր հերթին Lamborghini-ն հայտարարել է «Ռուսաստանի հետ գործարար հարաբերությունների» դադարեցման մասին։
Երկու ընկերություններն էլ հայտարարել են Ուկրաինայի քաղաքացիներին ցուցաբերվող օգնության մասին: Այսպիսով, Ferrari-ն մեկ միլիոն դոլար կնվիրաբերի կարիքավոր ուկրաինացիներին աջակցելու համար, իսկ Lamborghini-ն միջոցներ կհատկացնի փախստականներին օգնելու համար, սակայն ճշգրիտ գումարը չի նշում: