ՄիջազգայինՆորություններ
McDonald’s-ը փակում է իր բոլոր ռեստորանները Ռուսաստանում

Արագ սննդի McDonald’s ցանցը որոշել է ժամանակավորապես փակել Ռուսաստանում գտնվող իր բոլոր 850 ռեստորանները։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ, ընկերության ռուսաստանյան ներկայացուցչություններում աշխատում է ավելի քան 65 հազար մարդ։
Ընկերության ղեկավարությունը խոստացել է առայժմ շարունակել աշխատավարձերը վճարել ռուսաստանցի աշխատակիցներին, ովքեր «իրենց հոգին ու սիրտը ներդրել են ապրանքանիշի զարգացման մեջ»։