ՄիջազգայինՆորություններ

ՌԴ ընկերությունները 3 երկրից ծանուցում են ստացել թռիչքների արգելքի մասին

Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան ծանուցել են ՌԴ ավիաընկերություններին իրենց օդային տարածքը փակելու մասին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան ուղարկել են ծանուցում օդային տարածքի փակման մասին»,- ասել է գործակալության աղբյուրը։

Բուլղարիան, Չեխիան և Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էին, որ փետրվարի 26-ից կփակեն իրենց օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ։

Back to top button