Region 5+ԴիտակետՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

Ասում են ղարաբաղցիներին վարկ չի հասնում, դուք գտնվում եք Ադրբեջանի կազմի մեջ. Դավթյանների ընտանիքում 11 անչափահաս կա, ընտանիքն օգնության կարիք ունի

Ի՞նչ տեղի ունեցավ մարդկանց հետ, ովքեր հայրենի Արցախում կորցրին տունը և ստիպված եղան տեղափոխվելՀայաստան:

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արմավիրի մարզ տեղափոխվեցին շատ արցախցի ընտանիքներ։

Նրանք հիմնականում ապաստանեցին գյուղական համայնքներում՝ մանկապարտեզներ, անհատների կողմից տրամադրվող բնակարաններ, իսկ քաղաքներում՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Զբաղեցրած տարածքներն անվճար էին տրամադրվել ընտանիքներին։ Այդ ընթացքում բարերարների և տարբեր կազմակերպությունների կողմից նրանք ստանում էին սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ կառավարությունը նրանց տրամադրեց նաև միանվագ նպաստներ, որը կթեթևացներ տեղահանվածների բեռը, բայց դա երկար չտևեց։ Ավելի ուշ արցախցիներից շատերը հասկացան, որ այլևս վերադառնալու տեղ չունեն, կորցրել են տունը, գյուղը, հիմա նաև՝ հույսը։ Այժմ նրանք ստիպված են սեփական ուժերով և միջոցներով լուծել իրենց կացարանի խնդիրը, գտնել ապրուստի միջոցը։

Օրինակ, Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը զրկված է ապրելու տարրական պայմաններից։ Կացարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, երկար զբաղեցնել չեն կարող։ ՀՀ կառավարությունից սպասելիք չունեն, վերադառնալու տեղ էլ չունեն։ Նույն ճակատագրով տասնյակ արցախցի ընտանիքներ են ապրում Արմավիրի մարզի Արշալույս, Աղավնատուն, Հայթաղ գյուղերում, Մեծամոր քաղաքում։

Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետի պաշտոնակատար Գայանե Հարությունյանից տեղեկանում ենք, որ բացի հումանիտար օգնություն, սնունդ և հիգիենիկ պարագաներ տրամադրելուց, մարզպետարանն ի զորու չէ նրանց այլ օգնություն տրամադրել։

Back to top button