ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստամոքսի քաղցկեղի 7 վաղ նախանշանները

Ըստ մասնագետի՝ ստամոքսի քաղցկեղը շատ ավելի քիչ է ախտորոշվում հաստ աղիքի և կրծքագեղձի ուռուցքի համեմատ։

Գիտնականները թվարկել են մարդու ստամոքսի քաղցկեղի հիվանդության մասին նախազգուշացնող 7 նախանշան:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, Focus Online-ին տված հարցազրույցում ասել է Essen-Mitte ներքին ուռուցքաբանական կլինիկայի ղեկավար Մայքլ Ստալը։

Ըստ մասնագետի՝ ստամոքսի քաղցկեղը շատ ավելի քիչ է ախտորոշվում հաստ աղիքի և կրծքագեղձի ուռուցքի համեմատ։ Սակայն պաթոլոգիան ունի մի շարք անբարենպաստ հետևանքներ։

Հիվանդությունը քաղցկեղի այլ տեսակների համեմատ ավելի դժվար է վաղ փուլում ախտորոշել, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը և նվազեցնում ապաքինման հնարավորությունները, ընդգծել է բժիշկը։

Նա 7 դրսևորում է վերագրել համապատասխան հիվանդության վաղ ախտանշաններին՝ ճնշում ստամոքսում և հագեցվածության զգացում, մշտական ​​անհանգստություն ստամոքսում, զկռտոց, սրտխառնոց, փսխում, գազեր, ախորժակի բացակայություն:

Եթե ​​մարդուն երեք շաբաթից ավելի անհանգստացնում է այդ նախանշաններից որևէ մեկը, ապա նա պետք է անմիջապես դիմի բժշկի:

Back to top button
Close