ՄիջազգայինՆորություններ

Իսրայելն այս ամսում արդեն երկրորդ անգամ հրթիռակոծում է Դամասկոսը

Իսրայելը «երկինք-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ է հասցրել Դամասկոսին: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

Իր հերթին սիրիական SANA լրատվական գործակալությունը, հղում կատարելով տեղական ռազմական աղբյուրներին, մանրամասնել է, որ Իսրայելը Գոլանի բարձունքներից «երկինք-երկիր» տեսակի մի քանի հրթիռներով հարվածներ է Դամասկոսին՝ թիրախավորելով Զաքիյա քաղաքը:

Գործակալությունը հայտնել է, որ հրթիռակոծությունը պատճառել է միայն նյութական վնաս: Մինչդեռ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդել է, որ Իսրայելը թիրախավորել է Սիրիայի վարչակարգին պատկանող ռազմական դիտակետերը:

Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին  իսրայելական ԶՈՒ-ը կրկին «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով հարվածներ է հասցրել Գոլանի ուղղությամբ՝ թիրախավորելով Դամասկոս քաղաքի մերձակայքում գտնվող որոշ կետեր։ Հարձակման հետևանքով սպանվել էր մեկ զինծառայող և վիրավորվել ևս հինգը։

regionmonitor.com

Back to top button