ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Վիտամին, որը նվազեցնում է քաղցկեղի 11 տեսակների զարգացման ռիսկը

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ կոնկրետ վիտամինի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 11 տեսակների զարգացման հավանականությունը և երկարացնել կյանքը:

Մրգերով և բանջարեղենով հարուստ լիարժեք սննդակարգի օգուտները բազմազան են, նաեւ քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու առումով։ Դրանք հագեցնում են օրգանիզմն անփոխարինելի հանքանյութերով և վիտամիններով, օգնում են պահպանել առողջությունը:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ կոնկրետ վիտամինի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 11 տեսակների զարգացման հավանականությունը և երկարացնել կյանքը:

Փորձի ընթացքում գիտնականները եկել են եզրակացության, որ վիտամին C-ն նվազեցնում է չարորակ նորագոյացությունների 11 տեսակների զարգացման ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, էնդոմետրիումի, կերակրափողի, ստամոքսի, թոքերի, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի:

Վերլուծության են ենթարկվել 3562 գիտական ​​աշխատության արդյունքներ, ամփոփվել են վիտամինների ընդունման և քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդացության դեպքերի միջև կապի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Փորձագետ Գեյլ Մայերը նշել է, որ այս վերլուծության մեջ ընդգրկված բազմաթիվ հետազոտություններում պարզ չէ, թե կամավորներն ինչ կերպ են ասկորբինաթթու ստացել՝ սննդի միջոցով, թե՝ հավելումների: «Հաճախ վիտամինային և հանքային հավելումները չեն տալիս նույնքան օգուտներ, որքան մենք ստանում ենք, երբ այդ նյութերը ստանում ենք սննդի միջոցով»,-ընդգծել է սննդաբանը:

Այսպիսով, վիտամին C-ն ստացվում է մրգերից և բանջարեղենից, որոնք պարունակում են նաեւ բջջանյութ և հարուստ են այլ օգտակար վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և ֆիտոքիմիկատներով, եզրափակել է բժիշկը։

Back to top button