Նորություններ

Ջրաշեն գյուղի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 28-ին, ժամը 20:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին գտնվող բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 22։45-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։

Back to top button