ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստեղծվել է չորքոտանի բիոնիկ ռոբոտ, որը կարող է ռազմամթերք տեղափոխել, հսկել սահմանները եւ հետախուզական աշխատանք կատարել

Բիոնիկ ռոբոտ «ամենագնացը» կարող է օգտագործվել դժվարանցանելի վայրեր ռազմական պաշար հասցնելու, հետախուզական աշխատանքներ կատարել համար:

Չինացի ինժեներները մշակել և փորձարկել են չորքոտանի բիոնիկ ռոբոտ, որն աշխարհում ամենամեծն է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է globaltimes.cn-ն:

Նոր սարքը, որն արտաքինից մեխանիկական յակ է հիշեցնում, զինվորականները կօգտագործեն լոգիստիկ ու հետախուզական առաքելություններ իրականացնելու համար։ Ռոբոտը կկիրառվի բարդ պայմաններում և չի վտանգի զինվորականների կյանքը։

Մեխանիկական յակը ամենածանր չորքոտանի ռոբոտն է, որը նախատեսված է դժվարանցանելի ճանապարհները հաղթահարելու և բեռներ առաքելու համար: Ռոբոտի տեխնիկական պարամետրերը դեռ չեն գաղտնազերծվել, սակայն, դատելով տեսանյութերից, մեխանիզմը երկու անգամ բարձր է մարդու հասակից, իսկ երկարությունը՝ երկու անգամ ավելի է բարձրությունից։ Յակ-ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 160 կգ բեռներ, ունակ է զարգացնել մինչև 10 կմ/ժ արագություն։

12 հոդակապավոր մոդուլների կիրառումը թույլ է տալիս չորքոտանի ռոբոտին շարժվել առաջ և հետ, շրջվել, քայլել անկյունագծով, վազել և ցատկել՝ պահպանելով հավասարակշռությունը։ Բիոնիկ ռոբոտ «ամենագնացը» կարող է օգտագործվել դժվարանցանելի հեռավոր վայրեր ռազմական պաշարներ, ներառյալ զինամթերք և պարենամթերք հասցնելու համար: Մշակողներն ակնարկում են ռոբոտի կիրառումը բարձր լեռնային սահմանային պայմաններում, որտեղ անհրաժեշտ է իրավիճակի մշտական ​​մոնիտորինգ։

Անհրաժեշտության դեպքում ռոբոտը կարող է զինվել, վերասարքավորվել և հետախուզական աշխատանքներ կատարել անմիջապես մարտադաշտում: Փորձագետները նույնիսկ համեմատել են յակ-ռոբոտի գործառույթներն անօդաչու թռչող սարքի հետ, միայն թե գետնի վրա։

Back to top button