ՄիջազգայինՆորություններ

Պուտինն օրենք է ստորագրել կրկնահանցագործ մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին

ՌԴ-ում այժմ ցմահ ազատազրկման կենթարկվեն հետեւյալ անձինք եւ նշված դեպքերում...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը կրկնահանցագործ մանկապիղծների համար նախատեսում է ցմահ ազատազրկում։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ ցմահ ազատազրկման կենթարկվեն հետեւյալ անձինք եւ նշված դեպքերում.

— կրկնահանցագործ մանկապիղծներ, ովքեր բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին.

— դեպքեր, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ.

— իրավիճակներ, երբ դա զուգորդվել է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարմամբ.

ՌԴ Քրեական օրենսգրքի 131 («Բռնաբարություն») և 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») հոդվածները համապատասխանաբար կփոփոխվեն։

Այդ հանցագործությունների նախաքննությունը լինելու է Քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասության շրջանակներում։

Պատիժը խստացնելու նախաձեռնությունը Պետդումա է ներկայացվել սեպտեմբերին Կեմերովոյի մարզում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ մանկապղծության համար նախկինում դատապարտված 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովը բռնաբարել և սպանել էր երկու 10-ամյա աշակերտուհու։

Վերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Կոստրոմայում։ Հունվարի 4-ին 5-ամյա աղջնակը դուրս է եկել փողոց զբոսնելու, եւ նրան առևանգել են 2 տղամարդ։ Կասկածյալներին գտել են տեղի հանրակացարանում, որտեղ գտնվել է երեխայի դին։ Ձերբակալվածները խոստովանել են բռնաբարությունն ու սպանությունը։ Երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել:

Back to top button