Նորություններ
Հարգանքի և խոնարհումի տուրք «Ազատամարտիկների պանթեոնում». Հայոց բանակի օրվա միջոցառումներ Շիրակի մարզում
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզային ու Գյումրիի քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում, զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։