Նորություններ

Ողբերգական դեպք Երևանում. Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի

Հունվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրասենյակի աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել է կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button