Մշակույթ/ՊատմությունՆորություններ
«Ողջո՛ւյն, Երեւան»․ իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի տեսաուղերձը հայ հանդիսատեսին

Փետրվարի 13-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:
Երևանում սպասվող երաժշտական տոնին ընդառաջ նա իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին. «Ողջո՛ւյն Երեւան, կտեսնվենք փետրվարի 13-ին իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում»։
Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ:
Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը: