ՄիջազգայինՆորություններ

Ղազախստանում հայտնաբերվել են Նազարբաևի, նրա դուստրերի եւ ազգականների գաղտնի պալատները

Նազարբաեւին եւ նրա ընտանիքին պատկանող պալատների, առանձնատների ու քոթեջների մեծ մասը Ղազախստանում պահպանվում է Պետական պահպանության ծառայության կողմից:

Ղազախ լրագրողները հրապարակել են Ղազախստանում՝ Ալմաթիի նախալեռնային շրջանում գտնվող շքեղ անշարժ գույքի (հողատարածքներ եւ կառույցներ) հետաքննության արդյունքները, որոնք պատկանում են առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և նրա դուստրերին։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հողատարածքներն ու դրանց վրա գտնվող շինությունները մասամբ «թաքնված» են հանրային քարտեզներում, սակայն սեփականության իրավունքի մասին տեղեկատվությունն առկա է տվյալների բազաներում։

Նազարբաևն իր համար ստեղծել է մի ամբողջ պալատ՝ հսկայական պուրակով, իսկ 3 դուստրերին ու նրանց ամուսիններին, նաև մյուս ազգականներին բնակեցրել է հարևան հողատարածքներում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ նախալեռներում գտնվող Բոստանդիք թաղամասում կառուցված մի քանի պալատները զբաղեցնում են 135 հեկտար հողատարածք: Տները պատկանում են Նուրսուլթան Նազարբաևին, նրա 3 դուստրերին եւ ազգականին։

Հողատարածքները գտնվում են 10 տարի առաջ բացված առաջին նախագահի անունը կրող զբոսայգու հարևանությամբ և ի սկզբանե պետք է կազմեին այդ օբյեկտի մի մասը։ Սակայն այժմ հողակտորները շարքային քաղաքացիներից թաքցված են բարձր պարիսպներով։

«Զբոսայգու վերին հատվածում գտնվող 135 հեկտար հողատարածք դարձել է նախկին նախագահի ընտանիքի սեփականությունը»,-ասվում է հետաքննությունում։

Նշվում է, որ 7,5 հա մեկ հողամասը պատկանում է Նազարբաևի միջնեկ դստերը՝ Դինարա Կուլիբաևային։ Այն ընդգրկում է առանձնատներ, արհեստական ​​լճակ, ծառայողների տներ։ Պաշտոնական տվյալներով՝ այդ հասցեում գրանցված է նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաեւը։ Կուլիբաևները Forbes-ի վարկածով Ղազախստանի 4 ամենահարուստ մարդկանց թվում են. նրանց կարողությունը գնահատվում է 5,8 միլիարդ դոլար։Ղազախստանում

Եվս մեկ հողամաս պատկանում է նախկին նախագահի կրտսեր դստերը՝ Ալիյա Նազարբաևային և նրա ամուսնուն՝ Դիմաշ Դոսանովին։ Ըստ լրագրողների՝ այդ հողատարածքը դեռեւս յուրացված չէ։

Երրորդ խոշոր հողատարածքը՝ մոտ 9 հեկտար, պատկանում է նախկին նախագահի ավագ դստերը՝ Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Դարիգա Նազարբաևային։

Ալիյայի, Դինարայի և Դարիգայի տների մոտ քարտեզի վրա տեսանելի է 13 հեկտար տարածք, որը պատկանում է հենց Նազարբաևին։ Ըստ տեղեկությունների՝ տանը նախկինում բնակվել են Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար Դինմուհամեդ Կունաևը և նրա իրավահաջորդ Գենադի Կոլբինը, իսկ 1989-ին այնտեղ է տեղափոխվել Նազարբաևը եւ մի քանի տարի անց տունը դարձել է նրա սեփականությունը։ Վերջերս մոտակայքում կառուցվել է մոտ 2350 քառ. մետր մակերեսով եւս մեկ պալատ: Տները շրջապատված են պարիսպներով, կանաչ տարածքներով, կան օժանդակ շինություններ, թենիսի կորտ, լճակներ, ուղղաթիռների հարթակներ։

Հետաքննությամբ պարզվել է, որ մնացած 85 հեկտար տարածքը գտնվում է Almaly կորպորացիայի հաշվեկշռում, որը ստեղծվել է նախագահի և կառավարության տնտեսական կառավարման բազայի հիման վրա:

Նազարբաևները հողատարածք ունեն նաեւ այդ տարածքի վերին հատվածում՝ առաջին նախագահի անվան զբոսայգուց 2 կմ դեպի վեր։ Այն ընդգրկում է 5 մեծ քոթեջ, մեկ հարկանի տուն և առանձնատուն, իսկ մոտակայքում կա կառուցապատման պատրաստ 15 հողատարածք։

Ընդհանուր մակերեսը, ներառյալ 25 հողատարածքը, 12,5 հա է։ Կենտրոնում մեծ պալատ կա, մոտակայքում ձյունաճերմակ յուրտա, մանկական խաղահրապարակ և մարզահրապարակ, ուղղաթիռի հարթակ և երկու մեծ ավտոտնակ։ Անշարժ գույքի պաշտոնական սեփականատերը ոմն Ասել Բախտիյարկիզին է։

Ըստ հետաքննողների՝ նա Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու՝ Կայրաթ Սաթիբալդիի «կինն» է՝ նրա երեք երեխաների մայրը:

Հաղորդվում է նաեւ, որ Ղազախստանում կառուցված պալատների, առանձնատների ու քոթեջների մեծ մասը պահպանվում է Պետական ​​պահպանության ծառայության կողմից։Ղազախստանում Ղազախստանում

Back to top button