Նորություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Լոռիի, Ճամբարակի, Արթիկի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի, Սիսիանի (վերոնշյալ տարածաշրջանների ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button