ՄիջազգայինՆորություններ

Սու-30ՍՄ և Սու-24Մ օդանավերն ավիառումբեր են կիրառել Կալինինգրադի զորավարժարանում. ՌԴ ԶՈւ-ն վարժանքներ կանցկացնի տարբեր ծովերում եւ օվկիանոսներում

ՌԴ ԶՈւ-ն առանձին վարժանքներ կանցկացնի Միջերկրական, Հյուսիսային, Օխոտի ծովերի ջրերում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում և Խաղաղ օվկիանոսում:

Սու-24Մ ռմբակոծիչների և Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչների անձնակազմերը վարժանքներ են իրականացրել՝ ՌԴ Կալինինգրադի մարզում գտնվող զորավարժարանում ռմբակոծելով վերգետնյա թիրախները, հաղորդում են Բալթյան նավատորմից:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թռիչքներին ներգրավված է եղել ավելի քան 10 անձնակազմ։ Զորավարժությունները տեղի են ունեցել Բալթյան նավատորմի ուժերի պլանային վարժանքների շրջանակում։

«Ռմբակոծություններ են իրականացվել 500-ից 1100 մետր բարձրությունից ցամաքային թիրախների ուղղությամբ: Հաստատվել է բոլոր թիրախների ոչնչացումը»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ վարժանքների ժամանակ Սու-24Մ ռմբակոծիչների և Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչների օդաչուները կիրառել են OFAB-100 ավիառումբեր։

Բալթյան նավատորմի զորավարժություններին մասնակցում են մոտ 20 ռազմանավեր, նավակներ և օժանդակ նավեր։

Հունվարի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների շարքի մեկնարկի մասին՝ ավելի քան 140 նավերի, ավելի քան 10.000 զինվորականի մասնակցությամբ։

Առանձին վարժանքներ կանցկացվեն Միջերկրական, Հյուսիսային, Օխոտի ծովերի ջրերում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում և Խաղաղ օվկիանոսում։

Back to top button
Close