Նորություններ

Բանակի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է․ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բանակի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարությունից։

«Հետաձգվել է, քանի որ երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է, բանակի ղեկավար կազմում և հրավիրվածների շարքում կան կորոնավիրուսով վարակվածներ»,- հայտնեցին նախարարությունից։

news.am

Back to top button
Close