ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին մտածել երկիրն անհապաղ լքելու մասին

Կիեւում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, իսկ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա փետրվարի կեսերին:

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Միացյալ Նահանգների քաղաքացիներին անհապաղ մտածել Ուկրաինայից հեռանալու մասին՝ անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառով։

Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ուկրաինայում անվտանգային իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողության բարձր ռիսկը, և կա դրա հետագա անսպասելի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին մտածել այդ երկիրն անհապաղ լքելու մասին՝ օգտվելով առևտրային տրանսպորտից կամ այլ տարբերակներից»,- ասված է հայտարարության մեջ։

Դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ցանկանում են լքել Ուկրաինան, դրա համար շատ տարբերակներ ունեն՝ կոմերցիոն թռիչքներ Ուկրաինայի բոլոր միջազգային օդանավակայաններից։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա փետրվարի կեսերին:

Միևնույն ժամանակ Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության շուրջ 300 Javelin համակարգ և 79 տոննա ամերիկյան ռազմական օգնություն։

Back to top button