ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հունվարի 26-ին՝ տեղի ժամանակով 19:30-ին ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Դիվանագետը մտել է արտգործնախարարության շենք՝ չմեկնաբանելով այցի նպատակը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ամերիկյան կողմը հունվարի 26-ին մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների գրավոր պատասխանները:

Back to top button