ՄիջազգայինՆորություններ
Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր տեղակայել Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք մտադիր չենք ռազմական և ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Բայդենը լրագրողներին։
Միեւնույն ժամանակ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։
Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողություններն ու նախապատրաստական աշխատանքներն Ուկրաինայի հետ սահմանին: