Նորություններ

Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը գողանալիս բռնվել էին. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Նրանք արագ արձագանքեցին ու տղամարդկանց բռնեցին հենց գողության պահին։ Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվեցին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածները անցյալ տարի էլ էին հոսանքալարեր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button