ՆորություններՔո ձայնը

«Շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր». Ս. Դանիելյան

Արմեն Սարգսյանին շատ մեղքերի մեջ են մեղադրել, բայց չեմ հիշում դեպք, երբ մեղադրեն, թե հիմար է, կամ անգրագետ։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Արդյոք այլ երկրի քաղաքացիություն է ունեցել 2018-ին, թե ոչ, չգիտեմ։ Եթե անգամ ունեցել է ու եթե անգամ դրա համար է հրաժարական տվել, անկասկած այնքան խելք ու տրամաբանություն ունի, որ իր հայտարարության տեքստը հիմնավոր կազմի, ու վերջնարդյունքում քննարկեն ոչ թե իր քաղաքացիության հարցն, այլ հրաժարականի քաղաքական պատճառները, երբ հնարավոր դեպքերը զարգանան։

Եւ ահա, երկու օր անց, Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղլուն ասում է, որ եկել է պահը, որ արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն։

Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Մի խոսքով, շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր»,-գրել է քաղաքագետը։

Back to top button